четверг, 20 ноября 2014 г.

ՅՈՒՊԻՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Յուպիտեր ֆոտո էքսպրես ընկերությունը հիմնադրվել է 1991  թվականին: Ընկերության հիմնադիրն է Ժիրայր Տեր-Զաքարյանը:  Ընկերության հիմնադրման տարեթիվն արդեն իսկ վկայում է վերջինիս կայացման դժվար սկզբի մասին: Ընկերությունն այսօր ամուր դիրքեր է  նվաճել հայաստանյան տպագրություններրի և ֆոտոծառայությունների ոլորտում:

Շնորհիվ ընկերության աշխատակիցների և ղեկավարության ջանքերի Յուպիտեր ֆոտո էքսպրեսն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում հայկական շուկայում, իր ետևում թողնելով բազմաթիվ մրացակիցների և այդ ամենը հաճախորդի նկատմամբ սիրո, անհատական վերաբերմունքի ու որակյալ արտադրանքի շնորհիվ:  

Մենք կարողանում ենք հստակորեն համատեղել նորագույն սարքավորումներն ու մարդկային ներուժը` ինչի շնորհիվ լուծում ենք բազմաթիվ մարդկանց գործազրկության խնդիրն ու վերջիններիս զուգահեռ առաջխաղացումը 21-րդ դարի տեխնոլոգիաների հետ, և այդ ամենի արդյունքում մեր հաճախորդները գոհ են մեր աշխատանքից:

Դառնալով մեր ընկերության հաճախորդը դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր կյանքում ամենակարևոր պահերն անմահացրած լուսնակարները կտպագրվեն Ձեր կյանքում իրենց կարևոր դերին համապատասխան, և հիշե’ք որ մենք ինքներս կարող ենք դառնալ Ձեր կյանքի կարևոր պահերն անմահացնողները:

Մեր գործունեության ոլորտներն ու մատուցած ծառայությունները բազմաթիվ են ու տարաբնույթ, և այդ ծառայություններին ծանոթանալու ու դրանց նկատմամբ վստահություն ստեղծելու նպատակով է ստեղծվել այս կայքը, որը հնարավորություն կտա առանց Ձեր բնակարանից դուրս գալու կատարել առցանց պատվերներ և վստահ լինել, որ դրանք որևէ կերպ չենք կարող զիճել Ձեր պատկերացումներին:  


Մենք սիրում ենք մեր այցելուներին ու պատրաստ ենք յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում: 
 


2014. ՅՈՒՊԻՏԵՐ ՖՈՏՈ ԷՔՍՊՐԵՍ ՍՊԸ. Բոլոր իրավունքները պաշտպանված են
Քաղաք Երևան, Բաղրամյան 21, հեռ.՝ 010 58 88 14, 055 00 35 84
Էլ. փոստ՝ photodigital@jupiter.am

Կայքի հեղինակ`
NIGOYAN MEDIA GROUP

JUPITER photo express